Մոսկվայի «Արարատը», որը ժամկետից վաղ մրցաշարային աղյուսակում ապահովել է առաջին տեղը ֆուտբոլի Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում եւ այսպիսով առաջինը ձեւակերպել Ռուսաստանի Առաջին լիգա ելքը, հաջորդ տարվանից կմասնակցի Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը: Այս մասին NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում հայտնեց ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը:

«Մեր ծրագրերը չեն փոխվել, եւ մենք ինչպես եւ նախատեսել էինք, կխաղանք Հայաստանի առաջնությունում: Մնացյալ մանրամասները կհստակվեն հաջորդ շաբաթների ընթացքում»,- ասաց Պողոսյանը:

Մոսկվայի «Արարատը» ստեղծվել է 2017-ի ամռանը: Թիմը ղեկավարում էին Ալեքսանդր Գրիգորյանը, Պողոս Գալստյանը: Հիմա «Արարատի» մարզիչն է Մաքսիմ Բուկտակինը: Թիմի հովանավորն են ռուսաստանցի գործարարներ Սամվել Կարապետյանը եւ Կամո Ավագումյանը:

Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանից Մոսկվայի «Արարատը» կմիավորվի «Ավան Ակադեմիայի» հետ, որը հանդես է գալիս Առաջին լիգայում, եւ կխաղա Հայաստանում: Մինչեւ վերջերս մոսկովյան թիմի կողմից այս տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել: