Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը չի հետաձգվել, թեեւ քաղաքում փողոցները փակ են եղել քաղաքացիական անհնազանդության գործողությունների պատճառով։

 «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը պետք է տեղի ունենար «Ավան Ակադեմիայի» մարզադաշտում, այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին, թե ֆուտբոլիստները, թե երկրպագուները մարզադաշտ հասնելու մեծ խնդիրների են հանդիպել։

Նշենք, որ գործնականում խաղը կարող էր կայանալ երեկ, երբ քաղաքում փակ փողոցներ չկային, կամ էլ հետաձգվեր մի քանի ժամ ուշ։

Նշենք, որ Երեւանում այսօր ակցիաները մեկնարկել են ժամը 12-ին։ Ժամը 16-ին միայն փողոցները պետք է բացվեն։ Երեկոյան հանրահավաք է կայանալու Հանրապետության հրապարակում։