Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել։ Այդ մասին Ամիրյանն ինքն է ասել մշակույթի նախարարության մոտ ժամեր շարունակ բողոքի ցույց անող ցուցարարներին։

Մի քանի ժամ առաջ Ամիրյանը ցուցարարներին ասել էր, թե ինքը ընդամենը պաշտոնակատար է, սակայն ցուցարարները շարունակել էին պահանջել, որ նա հրաժարական տա։ Քիչ առաջ Ամիրյանն ինքն է իջել եւ հաստատել իր հրաժարականի լուրը։

Նշենք, որ վաղ առավոտից նախարարության մոտ հավաքվել էին մշակույթի բազմաթիվ գործիչներ, որոնք պահանջում էին մշակույթի նախարարի հրաժարականը։ Հրաժարականի լուրը ստանալուց հետո նրանք շնորհակալություն են հայտնել Ամիրյանին եւ ուղեւորվել Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի։