«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Երեկ Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ, որը նախորդ՝ վարչապետի ընտրության օրը, Զոհրաբյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է թողել․ «Էլ ո՞վ խոսար»։ Իսկ Միքայել Մելքումյանի ելույթի պահին էլ նետել է․ «Մնում էր էս կաշառակերը խոսեր»։

Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով երգչուհի պատգամավորին, օտար անձանց ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ անվանելով դինոզավր․ «Եթե մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողնես կամ ինչ-որ բան անես, ձեռքիցս չես պրծնի»: Շուշան Պետրոսյանը փորձել է արդարանալ, թե նման բան չի ասել, բայց դե՝ դիմացը լրագրողներ չէին կանգնած, որ շշպռեր, ինքը՝ Նաիրա Զոհրաբյանն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում