Հաշտարարության ինստիտուտի ներդրման կարեւորությունը նրանում է, որ ամբողջ աշխարհում վեճերի լուծման այլընտրանքային եղանակները խրախուսվում են, արդյունավետ են, դատարանների բեռնաթափմանը եւ վեճերի արագ լուծմանն են ուղղված: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում «Հաշտարարության մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այս օրինագիծը նախատեսում է հաշտարարության սկզբունքները, հաշտարարին վերաբերող կանոնները, իրավունքներն ու պարտականությունները, արտոնագրված հաշտարարի պարտականությունները, արտոնագրված հաշտարարին որակավորում շնորհելու, դրանից զրկելու հիմքերը եւ այլն:

Փոշնախարարը նշեց, որ հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ, նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին. «Եղել են առաջարկներ հանձնաժողովում, որ ընդունվել են, եղել են նաեւ առաջարկներ, որորոնք կներառվեն օրինագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում»:

«Հաշտարարության իրավունքը տալիս եւ դրանից զրկում է արդարադատության նախարարությունը»,-ասաց նա:

Այս փոփոխություններով ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործումը նվազեցվում է. փոխնախարար