Էմիլ Բաբայանին Սահմադրական դատարանի անդամ ընտրելու փորձի տապալումը հայկական հեղափոխության առաջին պտուղն էր։ Այս մասին մայիսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ Բաբայանի նկատմամբ որեւէ անձնական պահանջներ չկան, սակայն մեխանիզմները, որոնց օգնությամբ նա իր թեկնածությունն առաջադրել է, չափազանց անհասկանալի են ու աղոտ․ «Այդ մեխանիզմներով ոչ ոքի չի կարելի պաշտոն վստահել։ Նա կարող էր այդ պաշտոնը ստանալ ինչ-որ այլ ճանապարհով։ Ուրախ եմ, որ պատգամավորներն այսպիսի որոշում կայացրեցին»,-հայտնել է Աթանեսյանը։