Բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բանատեղյակ թիմ չունի: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գ.Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, թե բոլորը տեղյակ են, որ երկրի վիճակը ծանր է: «Փաշինյանն իսկապես պրոֆեսիոնալ թիմ չունի, որը կկարողանա կառավարմամբ զբաղվել: Այս պատճառով անհրաժեշտ է նրանց, ովքեր կան, ստիպել աշխատել ըստ նոր համակարգի»,- հայտարարեց Սարգսյանը: Նրա խոսքով՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունենան, դա իրավիճակը կփոխի: «Անհրաժեշտ է օրենքներ փոխել, կամք դրսեւորել եւ հանգիստ պայմաններում ընտրություններ անցկացնել: Տեսնել՝ ով ինչ ծրագրով է հանդես գալիս, եւ ժողովրդին, վերջապես, ծրագիրը ընտրելու հնարավորություն տալ»,- նշեց Սարգսյանը:

Դեմկուսի առաջնորդը հիշեցրեց, որ ինքը Փաշինյանն ասում է, որ սուպերվարչապետությունն իր համար չի ստեղծվել (սահմանադրական փոփոխությունները, որոնք վարչապետին մեծ լիազորություններով են օժտում – խմբ.): Անհրաժեշտ է լիազորությունները բաժանել»,- հայտարարեց Սարգսյանը՝ հավելելով, որ Դեմոկրատական կուսակցությունում համոզված են Ազգային անվտանգության խորհրդի վերականգնման անհրաժեշտության մեջ՝ որպես ինստիտուտ, որը կղեկավարի բարձր որակավորմամբ մասնագետ: Կառույցը պետք է ենթարկվի, ինչպես նախկինում, նախագահին: Սրա հետ կապված Սարգսյանը շեշտեց նախագահ Արմեն Սարգսյանի փորձը եւ հնարավորությունները: «Եկեք անկեղծ խոսենք: Ես մաթեմատիկոս չեմ: Չեմ կարող հավակնել մաթեմատիկայի հետ կապված ինչ-որ բանի: Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին: Նա սուպերվարչապետութան հնարավորություններ չունի: Անհրաժեշտ է լիազորությունները հավասարակշռել: Եթե նա այս ճանապարհով չգնա, դա արդեն բացասական կլինի»,- նշեց Արամ Գ.Սարգսյանը: