ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի Facebook-ի իր էջում հրապարակել է 2017-2018 թվականներին վերաբերող մի շարք ցուցանիշներ, մասնավորապես արդարադատության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման ոլորտներում իրականացված ծրագրեր:

Նա ներկայացրել է նաեւ 2018 թվականի առաջին չորս ամիսների արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների ցուցանիշները՝ 2017 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։

Ըստ այդմ, 2018-ի առաջին 4 ամիսներին արտահանումը աճել է 43,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 30,1 տոկոսով:

Բացի այդ, հարկային եկամուտներն այդ ժամանակահատվածում աճել են 15,1 տոկոսով, իսկ մաքսային գանձումները՝ 10, 3 տոկոսով:

Առավել մանրամասն՝ ներկայացված ինֆոգրաֆիկայում: