Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, ապա հնարավոր է՝ այս մրցաշրջանում ես դեռ հասցնեմ հանդես գալ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի եւ «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ով նախորդ տարի հոկտեմբերին Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» - «Ռուբինին» խաղի ժամանակ ստացել էր  որովայնի վնասվածք։

«Մեկ ամիս անցկացրեցի Մոսկվայում, անցա վերականգնողական լրիվ փուլ։ Արդեն երեք շաբաթ է մարզվում եմ թիմի հետ Խաբարովսկում։ Եթե ամեն բան լավ ընթանա այս մրցաշրջանում, գուցե դեռ հասցնեմ հանդես գալ։ Առաջ չընկնեմ իրադարձություններից, թող լինի այնպես, ինչպես պետք է լինի», - ասաց նա։

Թե ինչ կարծիք ունի հավաքականի նորանշանակ մարզիչ Վարդան Մինասյանի մասին նա ասաց, որ հույս ունի՝ Վարդամ Մինասյանի օրոք հավաքականը կկրկնի իր լավագույն արդյունքները։