Այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որին կմասնակցի երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ նիստի ժամանակ բոլոր որոշումները կընդունվեն քաղաքական մոտեցումների հիման վրա: Վստահ եղեք, ոչ մի շեղում չի լինի»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է աշխատել նաեւ ընդդիմության դաշտում, ավելին՝ չի խոչընդոտի երկրի հեռանկարային եւ երկարաժամկետ շահերին՝ սատարելով անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը: «Մենք պատրաստ են ողջունելու բոլոր դրական տեղաշարժերը՝ միաժամանակ քննադատելով հնարավոր անհաջողությունները եւ բացասական երեւույթները»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը: