Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազդել ՀՀԿ–ի կողմից ընդունվող որոշումների վրա։ Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հերքել է լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին սատարելու ՀՀԿ որոշման վրա ազդել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ նրան  չի տեսել վերջին 5 տարիներին եւ նույնիսկ հնարավորություն չի ունեցել հեռախոսով զրուցելու. «Խնդրում եմ՝ հանգիստ թողեք մեր նախկին նախագահներին։ Նրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել մեր խմբակցության կողմից ընդունվող որոշումների վրա»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում վարչապետի թեկնածուի երկրորդ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 8-ին: