Ես Նիկոլ Փաշինյանին աջակցություն չցուցաբերելու համար մեղավորություն չեմ զգում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այդպիսի զգացում չունեն նաեւ կուսակցական իր մյուս գործընկերները. «Ամեն մեկը ղեկավարվում է իր գաղափարներով։ Սխալ կլինի մտածել, թե մենք ինչ–որ մեկին միայնակ եւ առանց օգնության ենք թողել»,–ասել է Մարուքյանը։

Պատգամավորը հավաստիացրել է, որ նրանք ծանոթ են եղել Փաշինյանի գործողությունների պլանին, սակայն չեն իմացել, թե ինչպես կպահի իրեն իշխանությունը, ինչպես կարձագանքի։ «Ես չպետք է հիմա նստեմ եւ կրկին թվարկեմ մեր համաձայնությունները, որոնք մենք կարող էինք պահպանել։ Եթե ուժի կիրառման վտանգ առաջանար, մենք կհայտնվեինք նրա կողքին եւ նրա հետ կլինեինք»,–նկատել է պատգամավորը՝ նշելով, որ ոչ իրենք են խեղճ, ոչ իրենց գործընկերները։

Մարուքյանի հավասիացմամբ՝ իրենց բոլոր գործողությունները համաձայնեցված էին եւ Փաշինյանը հրաշալիորեն իմացել է, թե որ պահին իրենք կմիանային։