Բիզնեսը ոչինչ չունի անելու իշխանության գործադիր եւ օրենսդիր մարմիններում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մայիսի 7-ին ԱԺ–ում կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն, հակառակ պարագայում Հայաստանը ապագա չի ունենա. «Խոսքը կոնկրետ անձի մասին չէ։ Ես այս հարցը բարձրացնում եմ սկզբունքային մակարդակում։ Մենք այս մասին խոսել ենք նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ»,–պարզաբանել է Ռուստամյանը։

Միաժամանակ, նա շեշտել է, որ չպետք է տպավորություն ստեղծվի, որ հին օլիգարխներին եկել են փոխարինելու նորերը։ «Եթե նրանք բիզնեսով են զբաղվում, ապա ինչ են անում ԱԺ–ում կամ կառավարությունում։ Չէ՞ որ այստեղ շահերի ակնհայտ բախում է առաջանում»,–եզրափակել է Արմեն Ռուստամյանը։