Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր շարժման հավաքը, որին այսօր՝ մայիսի 7-ին մասնակցելու է նաեւ աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Թանկյանը հրապարակ է ժամանում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ։

Նշենք, որ վաղը կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ վարչապետ են ընտրելու։ Թեկնածուն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որին մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց։

Այս անգամ ՀՀԿ-ն որոշում է  կայացրել՝ համապատասխան քանակի ձայներով օժանդակել նրա ընտրությանը։