Ազգային ժողովում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ավելի քան 30 րոպե տեւած ելույթից հետո պատգամավորները հարցեր չուղղեցին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ըստ Կանոնակարգի՝ պատգամավորները պետք է հարցեր տային, սակայն հերթագրվողներ չեղան: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին շուրջ 30 պատգամավոր էր հերթագրվել՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցեր տալու համար:

Այժմ մտքերի փոխանակությունն է: Հերթագրվել է ընդամենը 6 պատգամավոր: