Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը համաձայն է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ, թե վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից աշխարհը զարմացած էր։

«Այո՛, աշխարհը զարմացավ Հայաստանի պահվածքով, կեցվածքով, բայց կարծում եմ, որ կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով, չմիջամտությամբ ու չճնշելով խաղաղ ցույցերը, նույնիսկ պահպանելով նրանց տարբեր վտանգներից եւ տարբեր սադրանքներից: Սա նույնպես աշխարհը գնահատեց եւ զարմացավ»,- ասաց Արա Բաբլոյանը: