Հայաստանի վարչապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ՀՀԿ խմբակցության 13 պատգամավորներ (ֆոտոռեպորտաժ):

Փաշինյանի օգտին քվեարկել են Մանվել Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, Արսեն Միխայիլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Սեդրակ Սարոյանը, Արայիկ Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Աշոտ Արսենյանը։

Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը կողմ էր քվեարկել նաեւ մայիսի 1-ին կայացած ընտրություններում։

Հավելենք, որ առաջադրվել էր վարչապետի մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Ելք», «Ծառուկյան դաշինք» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին, թե կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ ՀՀԿ-ն դեմ է, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ 10+1 պատգամավորներ կողմ են քվեարկելու։

«Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։

Ազգային ժողովում կայացած հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 59 պատգամավորներ, դեմ են քվեարկել 42 պատգամավորներ։