Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում ապագա նախաձեռնություններում։ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է եղբայրական Հայաստանին։ Ակնկալում եմ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ամուր եւ բարեկամական կապերի հետագա ամրապնդում»,-գրել է Կվիրիկաշվիլին իր թվիթերյան էջում։