Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել այս պատասխանատու պաշտոնում:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը եւ Փաշինյանը միմյանց շնորհավորել են  առաջիկա Հաղթանակի օրվա կապակցությամբ:

Նշվել է հայ-ռուսական ավանդական բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար փոխադարձ պատրաստակամությունը: Կողմերը շեշտել են բազմակողմ եւ ինտեգրացիոն միավորումներում գործընկերության փոխգործակցության պատրաստակամությունը՝ նախ եւ առաջ Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում: