ԱՄՆ կառավարությունը, ժողովուրդը, այստեղ ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով եւ դրանց խաղաղ հանգուցալուծմամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ ձեւավորումից հետո եւ շարունակել գործընկերությունը Հայաստանի հետ: Կարծում եմ բոլորը համաձայն են, որ ժամանակն է կառուցել կամուրջներ, պետք է թուլացվի լարվածությունը, կառուցվի այն նոր Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, առաջիկա օրերի, ամիսների ընթացքում իրենք կաշխատեն նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով ԱՄՆ-ը կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանը եւ ավելի ազատ տնտեսության ձեւավորմանը:

ԱՄՆ դեսպանը նաեւ շնորհավորեց Հաղթանակի օրվա առթիվ՝ նշելով. «Ուզում եմ շնորհավորել բոլոր հայերին հաղթանակի առթիվ: Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք ֆաշիզմի դեմ պայքարում տարած հաղթանակը: Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այն ժամանակ ԽՍՀՄ հանրապետությունների ժողովուրդները, այդ թվում Հայաստանի»: