Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք գիտեք, որ նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան։ Թուրքիայի պահանջներն անտրամաբանական են, քանի որ տրամաբանական չէ ինչ–որ երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար երրորդ երկրի վերաբերյալ պայման առաջ քաշելը։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը եւ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Միաժամանակ, հավատարիմ ենք մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,–շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, որ միջազգային ճանաչումը ամենից շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հետ, քան հայ–թուրքական հարբերությունների։