Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հայկո Մաասը չեն կարողացել Սկրիպալի հարցով փոխըմբռնման հասնել։ Այս մասին հայտարարել է Հայկո Մաասը Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք խոսում ենք Սկրիպալի գործի մասին։ Ըստ մեր տեսակետի՝ ռուսական կողմից շատ քիչ պատչաստակամություն կա մասնակցել այս գործողությունների կառուցողական հետաքննությանը, մենք չենք պայմանավորվել ոչ մի բանի մասին։ Մեր գնահատականները տարբեր են եւ մենք դրանք փոխանակել ենք»։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան հոսպիտալացվել էին: Ոստիկանությունը պարզել էր, որ նրանց թունավորել են: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ նրանց դեմ նյարդակաթվածային «Նովիչոկ» թույն է կիրրառվել եւ դրանում ՌԴ-ին էր մեղադրել: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները: Բրիտանիան արտաքսել է ռուս դեսպաններին, Մոսկվան պատասխանել է նույ ն կերպ։

Յուլիա Սկրիպալը գիտակցության էր եկել մարտի վերջին: Նրա հայրը ծայրահեղ վիճակից դուրս էր եկել ապրիլի 6-ին: