Կառավարության այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը:

«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է:

Կառավարությունն առանց քննարկելու ընդունեց այդ որոշումը: