«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը նշանակվել է սփյուռքի նախարար։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մխիթար Հայրապետյանին նշանակել է սփյուռքի նախարար:

Կենսագրական տվյալներ

Սովորել է 186 դպրոցում է, այնուհետեւ 127 ավագ դպրոցում:

2011-ին ԵՊՀ է ընդունվել, 2014-ին՝ մագիստրատուրա:

2011-15 երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամ է եղել:

2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետում:

2011-2013թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

2013-ին ձեւակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում: Եղել է Արեւելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության անդամ:

Երկու գիտական հոդվածի հեղինակ է:

2012-ին թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը (AllTurkey.am): Հանդիսանում է ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկը:

Աշխատել է «Ախթամար տուր», «ArmActive - Youth Center», «Peace and Development Youth Club» եւ «Euphrates Research Center - ԵՓՐԱՏ կենտրոն» ընկերություններում:

Ախատել է Հայնյուզ, Արարտնյուզ եւ 1in.am լրատվական կայքում՝ որպես վերլուծաբան: