ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մամեն Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Մանե Թանդիլյանին նշանակել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

Կենսագրական տվյալներ

Մանե Թանդիլյանը ծնվել է 1978 թվականին, Ալավերդի քաղաքում:

Կրթություն

1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։

2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։

2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ,

2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։

2009 թվականից աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։

2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։