ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին Աստանայում համաձայնագիր կկնքի Չինաստանի եւ Իրանի հետ: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կգործարկվի ազատ առեւտրի գոտին, որը ապրանքների բավականին մեծ տեսականու ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում: Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնամասշտաբ եւ ոլորտային համագործակցության վերաբերյալ:

ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը կստորագրի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏԱՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: