ԵՏՄ-ի առաջիկա գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պայմանավորվեցինք, որ դա կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի առաջին կեսին, Սանկտ Պետերբուրգում: Հրավիրում ենք բոլորին», - ասել է Պուտինը` ի պատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի խնդրանքին` հայտարարել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական հանդիպման ամսաթիվը եւ վայրը:

2015 թվականին Եվրասիական տնտեսական միության նախագահությունը իրականացրել է Բելառուսը, 2016 թվականին ` Ղազախստանը, 2017 թվականին` Ղրղզստանը: 2018 թվականի հունվարից նախագահությունը փոխանցվել է Ռուսաստանին: 2019 թվականին նախագահությունը կփոխանցվի Հայաստանին: