Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «իր ոչնչացմանը սպասող ՀԱՄԱՍ շարժումից» ինքնապաշտպանություն է անվանել: Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի Իսրայելի վարչապետը  հրապարակել է իր Twitter-ում:

Պաղեստինի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ արգելափակված հատվածում երկուշաբթի Գազայի հատվածի սահմանին բախումների հետեւանքով զոհվել է 52 պաղեստինցի, 2 հազարից ավելին վիրավորվել է: