Ադրբեջանում կեղծ մոլլաների խնդիր գոյություն ունի: Այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Ըստ նրա՝ ԿՄՎ-ում գրանցում չանցած եւ կրոնական ծիսակատարություններ անցկացնելու թույլտվություն չունեցող անձինք մոլլաների հագուստով կրոնական հրամանագրեր են արձակում: Սա լուրջ խնդիր է. «Փաստացի սա օրենքի խախտում է: Անհրաժեշտ է կանխել կրոնական արարողությունների անցկացումը մեր կողմից չնշանակված անձանց կողմից: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ես կխնդրեի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեին օգնել մեզ այս հարցում»: