Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը բարձրացրել է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Լուկաշենկոյի արձագանքը նորմալ է եղել:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նա ասաց. «Այսպիսի ֆորմատով, ոտքի վրա չէի ցանկանա ամփոփել, հարցերի ամենալայն շրջանակ է  քննարկվել, շատ արդյունավետ հանդիպում էր: Ընդհանուր քննարկում է տեղի ունեցել, շատ չեմ կոնկրետացել»: Նրա խոսքով, ԵՏՄ գագաթաժողովը «հետաքրքիր ֆորմատ էր»: