Ամերիկացի ինժեներները ռոբոտների համար ալգորիթմ են ստեղծել, որը նրանց թույլ է տալիս  հագուտի թեւքը մարդուն հագցնել՝ առանց անհարմարություն պատճառելու: Ալգորիթմը հետեւում է այն ուժին, որով թեւքը ճնշում է մարդուն եւ ռոբոտի գործողությունները առավելագույնս հարմարավետ է դարձնում, հաղորդում է N+1-ը:

Վիրտուալ միջավայրում ալգորիթմի թեստավորումից հետո  մասնագետները Willow Garage PR2 ռոբոտի միջոցով այն փորձարկել են 10 կամավորների վրա:

Փորձարկումների ժամանակ ռոբոտը պետք է կանխատեսեր այն պահը, որի ժամանակ թեւքի վերջին հատվածը անցնում է մարդու բռունցքի միջով, ինչպես նաեւ ամբողջությամբ հագցնի հագուստի թեւքը: