Շիմպանզեներն իրենց քնելու տեղերն ավելի մաքուր են պահում, քան մարդիկ: Այս եզրակացությանն են հանգել Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի գիտնականները, հաղորդում է Royal Society Open Science-ը:

Գիտնականները մանրէների կենսաբանական բազմազանությունը պարզելու նպատակով հետազոտել են շիմպազեների 41 բներից ստացված նմուշները:

Շիմպազեների քնելու տեղերում տարատեսակ մանրէներ են հայտնաբերվել, բայց նրանց մարմնից «կեղտոտ» մանրէներ չեն գտնվել:

 «Մենք գրեթե չենք հայտնաբերել նման մանրէներ, ինչը մեզ մի փոքր զարմացրեց: Օրինակ մարդկանց անկողիններում իրենց մարմնից փոխանցված 35 տոկոս բակտերիաներ կան»,-ասել է   հետազոտության ղեկավար Մեգան Թոմեսը: