Ադրբեջանի նախագահի կողմից հերթական անգամ սուր ճոճելը  նրա հեղինակությանը ոչինչ չի ավելացնում եւ չի մեծացնում բանակի մարտունակությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը։

«Դրա փոխարեն նա կարող էր հայտարարել, որ պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հակամարտության շուտափույթ լուծման նպատակով»,-նշել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիեւը, խոսելով Նախիջեւանի սպառազինության մասին, հայտարարել է, որ ունեն հեռահար զենքեր ու  հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական թիրախ։