Microsoft-ը Surface անվանումով սարքերի հիանալի շարք ունի, որը հատուկ ստեղծված է բիզնեսի համար, սակայն մեկ թերություն ունի՝ Surface-ը շատ թանկ սարք է եւ վերջերս վերջերս դպրոցականների համար թողարկված Apple iPad-ն ավելի էժան էր եւ այդքան էլ վատը չէր Surface պլանշետներից:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Microsoft-ն այժմ նոր Surface պլանշետ է մշակում, որը շուկայում կմրցակցի ստիլուսով նոր iPad-ի հետ: Ենթադրվում է, որ բյուջետային Surface-ը 10 դյույմանոց էկրան կունենա, Surface Pro- ի համեմատ ավելի բարակ կլինի եւ ավելի փոքր մարտկոց կունենա: Արդեն հայտնի է, որ նոր Surface-ը հիմնված է Intel-ի պրոցեսորի վրա եւ կաշխատի Windows 10 Pro-ով:

Տարբերակները, ամենայն հավանականությամբ, երկուսը կլինեն՝ LTE-ով եւ առանց դրա: Surface-ի գնի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն դրա արժեքը չպետք է գերազանցի iPad 2018-ի գինը, որը 329 դոլար է կազմում, հաղորդում է Astera-ն: