Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները սկսվել են: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գործընթացը նույնպես կսկսվի», - ասաց նա:

Դիտարկմանը, թե փոփոխությունների հիմքում ընկած է լինելու տարածքային ցուցակների դրույթի հանո՞ւմը, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ միայն, քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք»: