ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ: Այս մասին տեղեկացնում են Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գրասենյակից:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: