Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինցիներին կոչ է արել հրաժարվել «Իսրայելի ոչնչացման մասին ֆանտազիաներից»: Այս մասին նա հայտարարել է Vice ամսագրին:

Նշվում է, որ այսպիսի հայտարարություն Իսրայելի վարչապետն արել է Գազայի հատվածի հետ սահմանին բախումների կապակցությամբ: «Ժամանակն է ասել պաղեստինցիներին՝ հրաժարվե՛ք Իսրայելը ոչնչացնելու ֆանտազիաներից: Թողեք ֆանտազիան այն մասին, որ Իսրայելը կվերանա: Դա տեղի չի ունենալու», - ասել է Նեթանյահուն, փոխանցում է «Գազետա»-ն: