Ամերիկացի ինժեներները ստեղծել են ռոբոտի, որն ընդունակ է տարբեր միջոցներով նմանակել զգացմունքները: Դրա համար ռոբոտն ունի էկրան, որի վրա արտացոլվում է նրա դեմքը, ինչպես նաեւ արհեստական մաշկ, որի վրա կարող են «սագի մաշկի» բշտիկներ առաջանալ, հաղորդում է IEEE Spectrum:  Ռոբոտի նկարագրությամբ հոդվածը ներկայացվել է RoboSoft 2018 համաժողովում, հայտնում է Nplus1-ը:

Քանի որ մարդիկ հաճախ են սոցիալական ռոբոտներին ընկալում որպես շնչավոր էակ, այլ ոչ թե որպես գործիք, ռոբոտները պետք է կարողանան ոչ միայն իրենց հիմնական պարտականությունները կատարել, այլեւ մարդու  պես իրենց դրսեւորել:

Բացի իրական քայլվածքից եւ կառուցվածքից, նրանք պետք է կարողանան մարդու գործողություններին ի պատասխան զգացմուքներ նմանակել:

Գայ Հոֆմանի գլխավորությամբ ինժեներները ստեղծել են ռոբոտի նախատիպ, որը կարող է փոխանցել իր ներքին վիճակը: Այդ նպատակով նրանք ռոբոտին երկու պանել են ամրացրել, որոնց արտաքին մակերսը փափուկ էլաստոմերից է պատրաստված: Էլաստոմերի տակ տեսախցիկ է տեղադրված, որը բաժանված է երկու անկախ մասերի: Դրանց ամրացված ներարկիչների միջոցով ռոբոտը կարող է մեծացնել տեսախցիկների հատվածների ճնշումը եւ փչել բշտիկները: