Այսօր կնքվել է ԵՏՄ- Չինաստան առեւտրատնտեսական համաձայնագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այս օրերին գտնվում է Աստանայում:

«Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»:

«Համաձայնագրի ստորագրման մեջ մեծագույն ներդրում է ունեցել հայկական բանակցային կողմը, որն աշխատել է դեռևս նոր կառավարության ձևավորումից առաջ։ Սա մեծապես այդ թիմի ձեռքբերումն է»,-գրել է փոխվարչապետը:

ԵՏՄ-ն եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել