Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երեւան եկած հանգամանքների առկայություն եւ նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերի» ազատ արձակելու խնդիրը լուծելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՕԵԿ քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը, առավել եւս` միայն քաղաքական պատճառներով դատապարտվածները:

Կոչ ենք անում մեր լավագույն մտավորականներից մեկին` Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը:

Օրենքի եւ արդարության հաղթանակը քաղաքական անհրաժեշտություն եւ առաջնահերթություն է»: