ՀՀԿ-ի մեջ միասնականության ոգին  շատ բարձր է, դա պայմանավորված է նրանով, որ բոլորը գիտակցում են այն պատասխանատվությունը, որը կրել են եւ կրելու են հետագա զարգացումներում՝ որպես քաղաքական ուժ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ակունքներում կանգնած են եղել Աշոտ Նավասարդյանը,  Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն  Սարգսյանը, Սերժ Սարգսյանը. «Այս կուսակցությունը չի կարող պատմության արխիվներում հայտնվել, նա դեռ դերակատարում ունի եւ հանրապետականները դա շատ լուրջ գիտակցում են»:

Հարցին, թե եթե այս տարվա ընթացքում ընտրություններ լինեն՝ ՀՀԿ-ն կհայտնվի՞ խորհրդարանում, թե ոչ, ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է կուսակցությունից, անցած ուղուց դասեր քաղելուց,  վերաիմաստավորելուց: