Մոսկվայում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության, կիբեռհանցագործությունների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության անվտանգության եւ այլ հարցեր: