Մշակույթի նախարարությունում նախարար Լիլիթ Մակունցն ու կինոլորտի եւ ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչները մայիսի 16-ին կայացած հանդիպմանն անդրադարձել են ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ կարծիքներ ներկայացրել «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ:

Կինոլորտի մասնագետները ներկայացրել են «Կինոյի մասին օրենքի» նախագիծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու Հայաստանում կինոյի զարգացման տեսլականը:

Լիլիթ Մակունցն առաջարկել է գրավոր ներկայացնել «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ առաջիկա քննարկումների նպատակով, իսկ նախարարության աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման կանոնակարգի լրամշակման վերաբերյալ առաջարկություններ: