Կատալոնիայի խորհրդարանի կողմից ժեներալիտետի ղեկավար ընտրված Կիմ Տորան հինգշաբթի երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իր կարճ ելույթում նա հայտարարել է, որ «անձնվիրաբար կկատարի կառավարության ղեկավարի պարտականությունները»: Տորան երդման ժամանակ չի նշել ոչ Ֆիիպ VI  թագավորին, ոչ էլ Իսպանիայի Սահմանադրությանն իր հավատարմության մասին: Նույն կերպ ելույթ է ունեցել նաեւ  նախորդ ղեկավար Կառլես Պուչդեմոնը, երբ 2016 թվականին ստանձնում է կառավարության ղեկավարի պաշտոնը:

Իսպանական կառավարության անդամները արարողությանը ներկա չէին: