Ադրբեջանն ուզում է շեշտադրումը վստահության միջոցների ստեղծումից շեղել: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են ինտենսիվ բանակցությունների:

«Ադրբեջանն ուզում մի ձեռքով կրակել, մյուսով բանակցե՞լ: Ակնհայտ է, որ անկախ ընտրական գործընթացներից, Ադրբեջանն անելիք ունի՝ կատարել իր պարտավորությունները, որոնք Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածություններ են, միջազգային պարտավորությունները կատարել: 1995 թվականի եռակողմ համաձայնագրում կա հետաքննության մեխանիզմների ստեղծման դրույթը: Այդ պայմանագիրն անժամկետ է եւ համարվում է Ադրբեջանի միջազգային պարտավորությունը: Խոսքերով չէ, գործով է»,- ասաց նա: