Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 22 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 4, խարդախության 3, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: