Եվրահանձնաժողովը դատի է տվել ԵՄ անդամ 6 երկրների օդի մաքրության ուղղությամբ քայլերի բացակայության եւ այդ երկրների տարածքում շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակի համար։ Այս մասին ասված է հանձնաժողովի հայտարարությունում։

«Հանձնաժողովը որոշել է ԵՄ դատարանում դատի տալ Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային ազոտի երկօքսիդի թույլատրելի ցուցանիշը գերազանցելու եւ ցուցանիշների գերազանցման ժամանակահատվածը սահմանափակելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար»,-նշված է հանձնաժողովի հայտարարությունում։

Հաղորդվում է նաեւ, որ Հունգարիայի, Իտալիայի եւ Ռումինայի գործերը հանձնվում են դատարան կապված PM10 մասնիկների մշտական բարձր մակարդակի հետ։

Հանձնաժողովը նաեւ պաշտոնական ծանուցում է ուղարկել Գերմանիային, Իտալիային, Լյուքսեմբուրգին եւ Մեծ Բրիտանիային այն հիմքով, որ այս երկրները չեն պահպանել ԵՄ կանոնները տրանսպորտային միջոցների պաշտոնապես սահմանված տեսակների մասին։