Մայիսի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդ հաղորդումէ  տվել, որ օրեր առաջ Երեւանի «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի մի վաճառասեղանից գողացել են ոսկյա խաչ եւ շղթա:

Մայիսի 4-ին եւս մեկ ահազանգ է ստացվել, որ օրեր առաջ «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի իր տաղավարից գողացել են ոսկյա թեւնոց:

Ոստիկանները պարզել են, որ գողությունները գնարավոր է կատարած լինի Դիլիջանի բնակիչ 45-ամյա Գեւորգ Ղ.-ն: Նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: