Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քիչ հավանական է համարում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից տուժած եվրոպական ընկերություններին փոխհատուցում տրամադրելը, փոխանցում է AP-ն։

Հանդես գալով ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո՝ Մերկելը նշել է, որ ԵՄ բոլոր անդամ երկրները շարունակում են սատարել Իրանի միջուկային համաձայնագիրը։ Սակայն, նա նախազգուշացրել է, որ Իրանում բիզնեսով զբաղվող ընկերություններին հնարավոր փոխհատուցումների տրամադրումը քիչ հավանական է։ «Մենք կուսումնասիրենք փոքր կամ ոչ մեծ ընկերություններին օգնության ցուցաբերման հնարավորությունները։ Այդ հարցը հիմա քննարկվում է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ պատժամիջոցների առնչությամբ բոլոր ընկերություններին փոխհատուցում տրամադրելուն, ապա կարծում եմ, որ մենք չենք կարող եւ չպետք է պատրանքներ ստեղծենք»,-ասել է Մերկելը։