Հակոբ Արշակյանը նշանակվեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Արշակյանին նշանակել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը դեռ մայիսի 14-ից դե ֆակտո աշխատում էր, եղել է նախարարությունում, ծանոթացել իրավիճակին, հանդիպումներ է ունեցել։

Հակոբ Արշակյանը մեզ հայտնել էր, թե աշխատանքը շատ է, սակայն վճռական է տրամադրված՝ իրեն վստահված ոլորտում լավագույնս աշխատելու համար։